Ամուլսարի հետ կապված օրենքի տառին համապատասխան փորձաքննություններ դեռ չեն իրականացվում, իսկ Ողջի գետի վրա դիտակետը ցույց է տվել, որ ջրի որակը բավական վատն է․ Էրիկ Գրիգորյան
Ընթանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։
Նախարարն ամփոփում է նախարարության մեկ տարվա աշխատանքն ու ներկայացնում ձեռքբերումներն ու արդյունքները։
Նախարարը նշեց, որ արտեզյան ավազանում խնայվել է Երևանի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալներից ավելի շատ ջուր։
Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին, նշեց, որ Ամուլսարի հետ կապված օրենքի տառին համապատասխան փորձաքննություններ դեռ չեն իրականացվում, իսկ Ողջի գետի վրա դիտակետը ցույց է տվել, որ ջրի որակը բավական վատն է։










