Մոսկվայի մետրոյում աղջիկը ողջ է մնացել գնացքի տակ ընկնելուց հետո

12:32 • 25.12.19

Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում աղջիկն ընկել է գնացքի գծերի վրա, որի վրայով այդ պահին գնացք էր անցնում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Մետրոյի երկու կայարանների աշխատանքը ժամանակավորապես կանգ է առել:

«Ժամը 07:45-ի մոտակայքում մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում աղջիկն ընկել է ժամանող էլեկտրագնացքի տակ»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հայտարարության մեջ:

Կայարանում հերթապահող ոստիկանները շտապօգնություն են կանչել: Աղջիկը բժիշկների հսկողության տակ է: