«ՌԴ ժողովրդի բախտը շատ է բերել Պուտինի հարցում». Նազարբաև
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 20 տարի առաջ Ռուսաստանի ապագա ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ժամանակ նրան զարմացրել է ռուս քաղաքական գործչի էներգիան և նրա պատրաստակամությունը հստակ պատասխանելու ցանկացած մարտահրավերի:
«Առաջին բանը, որ ինձ զարմացրեց, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչը դարձավ Ռուսաստանի կառավարության ղեկավար, նրա բարձր կրթվածությունը, էներգիան և ամենաբարդ հարցերը լուծելու պատրաստակամությունն էր»,-նշել է Նազարբաևը:
Նա ասել է նաև, որ իր մոտ «տպավորություն էր ստեղծվել, որ այն ժամանակ դեռևս երիտասարդ քաղաքական գործիչը կյանքում պատրաստ է ամեն ինչի, որ նա կարող է հստակ պատասխանել ամեն մի մարտահրավերի»:
Ղազախստանի առաջին նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդի բախտը շատ է բերել Վլադիմիր Պուտինի հարցում, որը 21-րդ դարի սկզբին դարձավ երկրի ղեկավար և երկիրն անցկացրեց ամենադժվար փորձությունների միջով, ինչի շնորհիվ նրա ղեկավարությամբ Ռուսաստանը դարձավ հզոր տերություն:










