Մեքսիկայում արթնացել է Պոպոկատապել հրաբուխը

20:49 • 25.12.19

Մեքսիկայի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել՝ կապված Պոպոկատապել հրաբխից մոխրի ժայթքումների հետ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նկատվել են մոխրի և հրաբխային գազերի արտանետումներ մինչև մեկ կմ բարձրությամբ, որոնք տարածվում են դեպի հարավարևելյան շրջանը, ինչպես նաև 900 մետր շառավղով տարածքում տաքացած բեկորներ են նկատվել:

Միջադեպով պայմանավորված՝ հայտարարվել է «դեղին մակարդակի» տագնապի երկրորդ փուլը, որը տարհանում կամ աշխատանքային գործունեության ընդմիջում չի նախատեսում:   

Պոպոկատապել հրաբուխը, որի անվանումն ացտեկների լեզվով նշանակում է «ծխացող լեռ», գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 50 կմ հեռավորությամբ: