Կանադայում սպանել են Bvlly բեմական անունով հայտնի ռեփերին
Կանադացի ռեփեր Ջակուար Ստյուարտին, որն առավել հայտնի է Bvlly բեմական անունով, կրակել են Օշավա քաղաքում:
Ինչպես հայտնում է CP24 հեռուստաալիքը, 24-ամյա երիտասարդը սպանվել է դեկտեմբերի 24-ին: Նրա մահն արձանագրել են դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկները: Կասկածյալներ դեռևս չկան:
Հիփ-հոփ կատարողի կարիերան կանադացին սկսել էր 2018-ին՝ թողարկելով No Light Bag դեբյուտային սինգլը: 2019-ի սեպտեմբերին նա ներկայացրել էր իր առաջին ալբոմը՝ Made In Austria անվանումով:










