Կրակոցներ՝ ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում. տուժածներ կան

05:30 • 25.12.19

Նվազագույնը 6 մարդ է տուժել ամերիկյան Հայ Փոյնթ քաղաքում (Հյուսիսային Կառոլինա նահանգ) տեղի ունեցած կրակոցների հետևանքով, հաղորդում է BreakingNews-ը:

Ոստիկանության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 3-ը ծանր վիճակում են:

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ: Հրաձգության հեղինակի ձերբակալման մասին տեղեկություններ չկան:

Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Պարզվում են դեպքի հանգամանքները: