ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են ամերիկուհու գանգի մի մասը` վերջինիս ուշագնաց լինելուց հետո
ԱՄՆ Դելավեր նահանգում բնակվող Սինտիա Մարտինեսը նախորդ տարվա նոյեմբերին իր վեցամյա որդու հետ տնից դուրս գալիս հանկարծակիորեն ուշագնաց է եղել և ընկել հենց տան շեմին:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դեպքի վայր ժամանած բժիշկները սխալմամբ ենթադրել են, որ աղջկա մոտ դեղերի չարաշահում է, և նրան հակազդող դեղամիջոցի կրկնակի չափաբաժին են ներարկել: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները գլխուղեղի անոթների անևրիզմ են հայտնաբերել և անհապաղ վիրահատական միջամտություն են կատարել:
Վիրահատությունից օրեր անց ամերիկուհու մոտ ուղեղի կաթված է տեղի ունեցել, որի հետևանքով գլխուղեղի ուռուցք է ի հայտ եկել: Բացի այդ, Սինտիայի մոտ թոքաբորբ և արյան վարակ են ախտորոշել: Վարակի պաճառով նրա գանգի մի մասը հեռացրել են, որն այնուհետև վերականգնել են սինթետիկ ոսկորի օգնությամբ: Այժմ ամերիկուհին վերականգնվում է և կարծում է, որ հրաշքով է ողջ մնացել:
35-ամյա Սինտիան 14-25 տարեկանում մասնակցել է գեղեցկության մրցույթների, այնուհետև զբաղվել է դրանց գնահատմամբ: Նշվում է, որ ողջ կյանքի ընթացքում նա առողջ ապրելակերպ է վարել:










