Էլի մենք խփում ենք «ցածր» խավին. Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց տեղական տուրքերի 2020 թ. դրույքաչափերին, բայց որոշումն ընդունվեց
Այսօր Երևանի ավագանին սահմանեց Երևանի տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ այս որոշմամբ հարվածում են սոցիալապես անապահով խավին: «էլի մենք խփում ենք ցածր խավին, որովհետև այստեղ մարդիկ սեփական բնակարանը վերանորոգելու կամ պատուհանի տեղ փոխելու, կամ տանիք վերանորոգելու համար ստիպված են լինելու ավելի մեծ գումար վճարել: Հետո էլ ասում եք` ընդդիմանում եք, չենք ընդդիմանում, պարզապես չենք ուզում քաղաքացու վրա բեռ դնել ևս մեկ անգամ»,-ասաց նա:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Լույս» խմբակցությունը դեմ է հատկապես այս դրույքաչափի բարձրացմանը: «Մեր հարցադրումը կոնկրետ դրույքաչափին է վերաբերում, մենք հարցնում ենք, թե ինչու եք մինչև 340 քառակուսի մետր շինթույլտվության դրույքաչափը բարձրացնում, դուք ասում եք՝ առհասարակ ենք բարձրացնում: Ես կարծում եմ, որ դուք պետք է հիմնավորեք»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը հենց այդ դրույքաչափի մասին է:
Այսպիսով` որոշումն ընդունվեց` 42 կողմ, 4 դեմ, 6 ձեռնպահ քվեարկությամբ:
Նշենք, որ ըստ որոշման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է. ա. հիմնական շենքերի և շինությունների համար` մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105 000 դրամ, 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210 000 դրամ, 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 300 000, 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350 000 դրամ, 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700 000 դրամ:










