Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներում վաղը 13 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

16:18 • 25.12.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 08.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: