Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)

18:39 • 26.12.19

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում: 

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- ասաց Խաժակյանը և հավելեց, որ ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները այժմ Երևանի քաղաքապետարանի շենքում են:

Ուղիղ հեռարձակման ավարտին Խաժակյանն ընդգծեց, որ բարձրանում է քաղաքապետի խորհրդականի սենյակի հարկ և հավանական է, որ այնտեղ կտեսնի ՀՔԾ ներկայացուցիչներին: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում: