ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կողմ քվեարկեց «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու առաջարկին․ կայացավ խորհրդի նիստը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում էին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում փոփոխություններ անելու մասին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ անելու մասին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2020 թ․ ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման մասին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2020 թ․ հաստիքացուցակի հաստատման մասին հարցերը։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կողմ քվեարկեց «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու առաջարկին։










