ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս

17:40 • 26.12.19

Տոներին ընդառաջ՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս հաճախորդը կստանա 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն` 30 օրով:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Հասանելի սմարթֆոնների ցանկը ներառում է մի շարք մոդելներ, այդ թվում՝ «Honor», «Huawei», «iPhone», «Samsung», «Xiaomi» և այլն:

Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է.

  • Snapchat, Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն (Facebook-ից, Instagram-ից և Snapchat-ից «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ՝ մինչև 29.02.2020թ.-ը)
  • 5 ԳԲ ինտերնետ
  • 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
  • 10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
  • 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ի դեպ, մինչև 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են նաև օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» առցանց գնումների հավելվածներից և կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ցանկացածը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ: