Չինաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը կարող է հասնել ԱՄՆ-ի ցանկացած կետ

01:06 • 26.12.19

Չինաստանի զորքերը փորձարկել են նոր JL-3 դասի ստորջրյա բալիստիկ հրթիռ, որը կարող է Միացյալ Նահանգների ցանկացած վայրում խոցել թիրախին: Այս մասին հայտնում է The Washington Times-ը` հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Փորձարկումը տեղի է ունեցել Բոհայի ծոցում: Հրթիռն արձակվել է Դեղին ծովի հյուսիսարևմտյան մասից: Նշվում է, որ հրթիռի շարժումը նկատել և հետևել են ամերիկյան հետախուզական արբանյակները:

Փորձարկումների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Աղբյուրը հայտնում է, որ սա JL-3-ի առնվազն չորրորդ փորձարկումն էր վերջին երկու տարիների ընթացքում: