ՌԴ–ում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնական կայքը։
«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։
Շնորհավորելով Նախագահ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։










