Ֆրանսիայում տասնյակ մարդիկ սուրբծննդյան պատարագի ժամանակ եկեղեցում թունավորվել են շմոլ գազից

02:47 • 26.12.19

Ֆրանսիայի Կարլեպոն քաղաքի եկեղեցիներից մեկում շմոլ գազից թունավորվել և հոստիպատացվել է 21 մարդ: Այս մասին հայտնում է France Info-ն:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին` սուրբծննդյան պատարագի մատուցման ժամանակ: Եկեղեցում գտնվել է շուրջ 200 մարդ: Նրանցից ոմանք դժգոհել են ուժեղ գլխացավից: Ժամանել են չորս տասնյակ փրկարարներ, հրշեջներ և ոստիկաններ: Հրշեջները կատարել են փակ օդային չափումներ, որոնք ցույց են տվել շմոլ գազի բարձր պարունակություն:

Եկեղեցում գտնվող մարդիկ արագ տարհանվել են: Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերվել է 72 մարդու, որոնց թվում են եղել տարեցներ և երեխաներ: Մոտակա Կոմպյեն քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 19 մարդ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Եվս երկու հոգի ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել են Լիլ և Գարշ քաղաքի հիվանդանոցներ: Պարզվում են գազի արտահոսքի պատճառները: Քաղաքապետի որոշմամբ եկեղեցին ժամանակավոր փակ կլինի: