Ֆրանսիայում դիմակավորված անձինք հրաձգություն են բացել փողոցում. կան տուժողներ
Ֆրանսիական Բեզանսոն քաղաքի փողոցներից մեկում դիմակավորված անհայտ անձինք հրաձգություն են բացել, ինչի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով France Bleu ռադիոկայանին:
Նախնական տեղեկությունների համաձայն` կրակողները եղել են երեք կամ չորս հոգով: Տուժողներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ փամփուշտը դիպել է նրա կրծքավանդակին: Երկրորդ տուժողի ազդրն է վնասվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երրորդի վնասվածքը համեմատաբար թեթև է:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 15 փամփուշտ և նռնակ: Ընթանում է հետաքննություն:










