Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն Սուրբ ծննդյան առթիվ այցելել է Թուրքիայի հայ կաթողիկե համայնքի առաջնորդին (լուսանկարներ)

16:38 • 26.12.19

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ ծննդյան տոնի առթիվ այցելել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին: Այս մասին տեղեկացնում է diken.com կայքը:

Ստամբուլի քաղաքապետն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթողիկե համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին:

Լևոն սրբազանը շնորհակալություն է հայտնել Իմամօղլուին այցի համար:

«Ստամբուլը մեծ ավանդույթներ ունեցող քաղաք է, շատ բազմազան մշակույթներ կան այստեղ: Ավանդույթների վերականգնումը, իմ կարծիքով, հպարտության առիթ է»,- նշել է Թուրքիայի կաթոլիկ հայերի առաջնորդը:

Հայ կաթողիկե եկեղեցուց բացի, Իմամօղլուն այցելել է նաև Բալաթ թաղամասում Հույն օրթոդոքս եկեղեցի, Բեյօղլու թաղամասում գտնվող քաղդեական կաթոլիկ եկեղեցի և Սուրբ Մարիամ Աստվածածին հայ-ասորական եկեղեցի: