Իրաքի մայրաքաղաքում մեկ օրվա ընթացքում չորս պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

03:20 • 26.12.19

Չորեքշաբթի Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մի քանի շրջաններում չորս պայթյուն է որոտացել, առնվազն 13 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի անվտանգության ծառայություններին:

Նշվում է, որ քաղաքի կենտրոնից դեպի հարավ-արևելք գտնվող Ամինի շրջանում երկու մարդ վիրավորվել է ականապատ մոտոցիկլետի պայթյունի հետևանքով: Եվս երեք մարդ վիրավորվել է Մաալիֆ շրջանում` ճանապարհի մերձակայքում տեղադրված սարքի պայթյունի պատճառով:

Երրորդ պայթյունը որոտացել է Շաաբ շրջանում` շուկայի հարևանությամբ: Կրկին պայթել է տեղադրված պայթուցիկ սարքը: Վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Չորրորդ պայթյունն իրականացվել է կայանած ականապատ մոտոցիկլի միջոցով` Բաղդադի արևելքում գտնվող Մադինաթ ալ-Սադր շրջանում գտնվող փոքր ֆուտբոլային մարզադաշտի կողքին: Վիրավորվել է 4 մարդ: