Իտալիայում երեք ալպինիստ է զոհվել
Իտալիայի Աբրուցո մարզի Գրան Սասո լեռնազանգվածում հինգշաբթի օրը երկու ալպինիստ է զոհվել, փրկարարները հայտնաբերել են ևս մեկ լեռնագնացի դի, որը կորել էր նույն տեղանքում: Այս մասին հաղորդում է Tgcom24 հեռուստաալիքը:
Լեռնագնացները, նախնական տվյալներով, վերելքի ժամանակ սայթաքել են ձյան վրա և ընկել ձորը: Նրանցից մեկը անվնաս է մնացել և անմիջապես դիմել է փրկարարների օգնությանը։
Չորեքշաբթի օրն անհետացած մարզուհու մարմինը գտել են 2500 մետր բարձրության վրա։ Նրա մահվան պատճառը, ենթադրաբար, տեղացած ձյան առատությունն է եղել։ Հայտնի ալպինիստուհին պատրաստվում էր նվաճել Ապենինների ամենաբարձր գագաթը՝ Կորնո Գրանդե լեռը:










