Զոհված զինծառայողի հարազատները հանդիպեցին վարչապետի հետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
«Ընդունել եմ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին»,– գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Արթուր Աջամյանի հարազատներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով պատժել իրենց որդու սպանության մեղավորներին, ինչպես նաև հանդիպում էին պահանջում վարչապետի հետ։
Հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։










