Մերձմոսկովյան անտառում մարդկային կմախքով պայուսակ է հայտնաբերվել
Մերձմոսկովյան անտառներից մեկում սպորտային պայուսակ է գտնվել, որի մեջ մոտ 1 տարի առաջ մահացած մարդու կմախք է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային գլխավոր քննչական վարչության տարածած հայտարարությանը:
«Դեկտեմբերի 25-ին Միտիշչի քաղաքային շրջանի Նագորնոյե գյուղի մոտակա անտառային տարածքում գտնված սպորտային պայուսակի մեջ դեռևս չբացահայտված անձի կմախք է հայտնաբերվել: Փաստի առիթով կանցկացվի նախաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում անձի բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահվան պատճառը:










