Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինն ինքնասպան է եղել
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը` գրող Արի Բենը, 47 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով NRK-ին:
«Մեծ ցավով մենք` Արի Բենի մտերիմները հայտնում ենք, որ առավոտյան Բենն ինքնասպան է եղել: Մեզ համար դժվարին այս պահին խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը»,- ասել են գրողի ընտանիքի անդամները:
Արի Բենն արքայադուստր Մարթա Լուիզայի հետ ամուսնացել է 2002 թվականին: 2016-ին նրանք ամուսնալուծվել են: Զույգն ունի երեք աղջիկ: Բենը ծնվել է 1972 թվականին` Դանիայում: Գրական կարիերայի ընթացքում նա գրել է մի շարք սիրավեպեր և ստեղծել է կարճ պատմվածքների ժողովածուներ:










