Ֆիլիպիններում 16 մարդ է մահացել «Ֆանֆոն» թայֆունի հետևանքով, տարհանվել է ավելի քան 4000 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 26.12.19

Առնվազն 16 մարդ է մահացել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» անունով թայֆունի հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը:

Արևելյան Վիսայի նահանգից տարհանվել է ավելի քան 4000 մարդ: Տարերային աղետի հետևանքով չեղյալ է հայտարարվել շուրջ 60 ներքին ավիաչվերթ, 157 նավ չի կարողանում ծով դուրս գալ, ավելի քան 20 000 ուղևոր մնում է նավահանգիստներում:

Տեղեկությունների համաձայն` անցած գիշեր թայֆունը մոտ 100 տուն է ավերել:

«Ֆանֆոն» թայֆունի քամու արագությունը վայրկյանում 41,7 մետրի է հասնում:

 

Картинки по запросу 16 человек стали жертвами Фанфон

Картинки по запросу 16 человек стали жертвами Фанфон

Картинки по запросу 16 человек стали жертвами тайфуна на Филиппинах

Картинки по запросу 16 человек стали жертвами тайфуна на Филиппинах