Պուտինը բողոքել է քրոնիկ անքնությունից
Մոսկվայի Կարմիր հրապարակում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած Գիշերային հոկեյի լիգայի նախաամանորյա խաղի ընդմիջումների ընթացքում գործարար Գենադի Տիմչենկոն ՌԴ նախագահին խորհուրդ է տվել ավելի շատ ժամանակ հատկացնել մարզումներին, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ վերջերս «քիչ է քնում` 4-5 ժամ», հայտնում է Lenta.ru-ն:
Դեկտեմբերի 25-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պուտինին մաղթել է հնարավորության դեպքում հանգստանալ ամանորյա տոներին:
Այս տարի Ռուսաստանի քաղաքացիները կհանգստանան հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում:
Նոյեմբերի վերջին նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Պուտինի աշխատանքը համեմատել էր թուջ հալեցնելու վառարանի հետ, որը հնարավոր չէ հանգցնել: Նա նաև նշել էր, որ դեկտեմբերի 31-ին պետության ղեկավարը կաշխատի՝ ինչպես ՌԴ բոլոր քաղաքացիները:
2016 թվականին Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել էր քրոնիկ անքնության մասին: Բելառուսի առաջնորդը հարցրել էր Պուտինին՝ արդյոք նրա հետ ամեն ինչ կարգին է:
«Լավ է: Միայն թե քիչ եմ քնում: Նախորդ գիշեր չորս ժամ եմ քնել, իսկ այս գիշեր`հինգ ժամ»,- նշել էր նա:










