Շումախերի կինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ալպերում տեղի ունեցած դժբախտ պատահարի տարելիցին ընդառաջ
Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, ամուսնու հետ 6 տարի առաջ պատահած դժբախտության տարելիցին ընդառաջ դիմել է նրա երկրպագուներին:
«Մեծ գործերն սկսվում են փոքր քայլերից: Փոքր մասնիկների մեծ քանակությունը կօգնի վերականգնել ընդհանուր պատկերը: Միասին մենք ավելի ուժեղ ենք դառնում: Մեր համատեղ ջանքերն՝ ուղղված Միխայիլին աջակցելուն, օգնում են պահպանել հույսը»,- life.ru-ի փոխանցմամբ ասել է Կորինան:
Ավտոմրցարշավորդի ընտանիքը նրա առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ չի հայտնում: Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մարզիկը ցողունային բջիջներով հատուկ բուժում է ստանում:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 29-ին «Ֆորմուլա-1»-ի լեգենդար մրցարշավորդը գլխի լուրջ վնասվածք էր` ստացել Ֆրանսիական Ալպերում սահելիս:










