Ամերիկյան Ուոսո քաղաքը կչեղարկի ձնագնդի խաղալու 57 տարվա արգելքը (տեսանյութ)
Ամերիկյան Ուոսո քաղաքի իշխանություններին առաջարկվել է օրինականացնել ձնագնդի խաղալը, որն արգելված է 57 տարի: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Associated Press-ին:
Վիսկոնսին նահանգում գտնվող քաղաքի իշխանությունները որոշել են 2020 թվականի հունվարին քննարկել հարցը: Հրապարակվել է տեսանյութ, որում քաղաքի ոստիկաններն ու պաշտոնյաները ձնագնդի են խաղում ի հաստատում այն լուրի, որ արգելքը մտադիր են չեղարկել:
Արգելն Ուոսո քաղաքում գործում է 1962 թվականից: Ձնագնդին դասվում է այն նույն խմբում, ինչ քարը: Այսինքն` այն կարող է ծանր վնասվածքների պատճառ հանդիսանալ: Վերջին 15 տարիների ընթացքում քաղաքում շուրջ 10 տուգանք է գրվել` ձնագնդի խաղալու համար:










