Nirvana խմբի՝ 90-ականների ամենահայտնի ստեղծագործությունը 1 միլիարդ դիտում է հավաքել (տեսանյութ)

19:55 • 27.12.19

Ամերիկյան Nirvana ռոք խմբի Smells Like Teen Spirit երգն ավելի քան մեկ մլրդ դիտում է  հավաքել YouTube տեսահոսթինգում:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, տեսահոլովակը դարձել է 90-ականների ամենադիտված հոլովակներից մեկը: Այն տեսահոսթինգում հրապարկվել է 2009-ի հունիսի 16-ին: Մինչ օրս տեսահոլովակը 1 մլրդ անգամից էլ շատ է դիտվել:

Smells Like Teen Spirit երգը ամենահանրաճանաչն է դարձել 1991-ին թողարկված Nevermind ալբոմի շարքից:

Բացի այդ, տեսահոլովակն արժանացել է երկու MTV Video Music Awards մրցանակների: Փորձագետները նշում են, որ ստեղծագործության տարածվածությունն օգնել է երաժիշտներին հայտնիություն ձեռք բերել: