Ֆիլիպիններում «Ուրսուլա» թայֆունի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպիններում «Ուրսուլա» թայֆունի զոհերի թիվը հասել է 28-ի, գրում է Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին:
Երկու մարդ վիրավորվել է, ևս 12-ը համարվում են անհետ կորած: 28 զոհերից 13-ը մահացել են Իլոիլոյի նահանգում:
Երկու հազար տուն և 55 դպրոց վնասվել է, 150 քաղաքներում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել: Գրեթե 44 հազար մարդ տարհանվել է։ Չնայած այն հանգամանքին, որ վնասվել է երկրի «Կալիբո» օդանավակայանը, իշխանությունները սկսել են վերականգնել ավիահաղորդակցությունը:
«Ուրսուլա» թայֆունը Ֆիլիպինների տարածք է ներխուժել դեկտեմբերի 24-ի երեկոյան: Այն շարժվում է ժամում 20 կիլոմետր արագությամբ, իսկ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 54 մետրի:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Ֆիլիպինների տարածքը կլքի ուրբաթ երեկոյան կամ շաբաթ:














