Ալմաթիում կործանված ինքնաթիռի օդաչուն զոհվել է, զոհվել է նաև Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահը

11:40 • 27.12.19

Ալմաթիում կործանված Bek Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն զոհերի ցանկում է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կործանված օդանավի օդաչուն 1961 թվականին ծնված Մարատ Մուրատբաևն է:

Տեղեկացվում է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է նաև Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահ Ռուստեմ Կայդարովը: Խորհրդի շտաբն արտակարգ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է գեներալին հրաժեշտ տալու մանրամասները: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 60-ը տեղափոխվել է հիվանդանոց: