Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի քարերին, էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. Shamshyan.com

04:42 • 27.12.19

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գ. Ճաճոյանը իր վարած Opel մակնիշի 35 AN 226 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Երևան-Սևան հատվածի վերգետնյա կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու քարերին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: