Բրունեյում ընկերները ձկնորսին դուրս են բերել կոկորդիլոսի երախից
Բրունեյում կոկորդիլոսը հարձակվել է պլանտացիայի աշխատակցի վրա: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի պարբերականներից մեկին, երկկենցաղը կծել է տղամարդուն ոտքից, երբ վերջինս ձկնորսությամբ է զբաղված եղել լողափին իր երկու ընկերների հետ:
Վերջիններս օգնության են շտապել՝ լսելով նրա ճիչը, այնուհետև ստիպել են կոկորդիլոսին բացել ատամներն ու հեռու են քշել կենդանուն:
Հարձակման հետևանքով տղամարդն ազդրի վնասվածք է ստացել: Վերջինիս տեղափոխել են մոտակա հիվանդանոց, այնուհետև հետագա բուժման համար տեղափոխել մալայզիական Լահադ Դատու քաղաքի հիվանդանոց:










