Իրանում Բուշեր ԱԷԿ-ից ոչ հեռու ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում ուրբաթ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով ԱՄՆ երկրաբանական ծառայության հայտարարությանը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են համաշխարհային կոորդինացված ժամանակով ժամը 01:53-ին (Երևանի ժամանակով ժամը 05:53-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից, որտեղ գտնվում է համանուն ատոմային էլեկտրակայանը, 51,9 կմ դեպի արևմուտք:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 38,3 կմ խորության վրա:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










