Իրանում հայկական գերեզմաններ են պղծել

20:58 • 27.12.19

Օրեր առաջ վանդալիզմի դեպք է գրանցվել Իրանի Սպահան քաղաքում, որտեղ ավերածության են ենթարկել հայկական գերեզմանատան շիրիմները:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, գերեզմանների պղծման մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իրանում բնակվող հայազգի Արգին Կարախանյանը: Հրապարակված լուսանկարում երևում են մի քանի կոտրված տապանաքարեր և խաչեր:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով և ում կողմից է վայրագություն իրականացվել հայկական գերեզմանոցի նկատմամբ: