Կիևի կենտրոնում մի խումբ մերկ տղամարդիկ «մրցավազք» են կազմակերպել (տեսանյութ)

23:53 • 27.12.19

 Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում ականատեսները տեսագրել են, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ մերկ վազում քաղաքի գլխավոր փողոցով:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, տեսանյութը հրապարակվել է Indtagram kievmap Telegram-ալիքում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են 4 մերկ տղամարդիկ, հագուստով ծածկելով մարմնի մի մասը, վազում փողոցով դեպի Անկախության մայդանի կողմը:

Հաղորդվում է, որ նրանց հետևից նաև ոստիկանների խումբ էր վազում: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառով էին տղամարդիկ «մերկ մրցավազք» կազմակերպել: 

Տեսանյութն՝ այստեղ: