Ավտովթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. մեքենան հայտնվել է հարակից ձորակում, կա տուժած

11:48 • 27.12.19

Դեկտեմբերի 27-ին, ժամը 09:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի  5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գարիկ Մ., ծնված 1982 թ.) և «Honda» մակնիշների (վարորդ՝ Արա Ա., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է հարակից ձորում:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան: