«Հյուսիսային հոսք-2» գազատարը կգործարկվի 2020-ի ավարտին. ՌԴ էներգետիկայի նախարար
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ակնկալում է «Հյուսիսային հոսք-2» գազատարը շահագործման հանձնել 2020-ի վերջին: Ինչպես հայտնում է ТАСС գործկալությունը, այս մասին հայտնել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ գազատարի կառուցումը կարող է ավարտին հասցվել «Ակադեմիկոս Չերսկի» նավի միջոցով, սակայն անհրաժեշտ է հավելյալ վերապատրաստումներ անցնել Բալթյան երկրներում աշխատելու համար:
Նովակը նշել է, որ գազատարը կգործարկվի 2020-ի վերջին: «Ակադեմիկոս Չերսկի» նավը ներկա պահին գտնվում է Նախոդկա նավահանգստում:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ:










