Պերուում աշխատակիցների մահվան պատճառով «McDonald's»-ը տուգանվել է 254 000 դոլարով

04:19 • 27.12.19

Պերուի Աշխատանքի տեսչության ազգային գլխավոր վարչությունը 254 հազար դոլարի չափով տուգանել է «Arcos Dorados» ընկերությանը, որը երկրում ղեկավարում է «McDonald's»-ի ցանցը: Այս մասին հաղորդում է Iz.ru-ն՝ հղում տալով կազմակերպության հրապարակած հայտարարությանը:

Նշվում է, որ դեկտեմբերի 15-ին սնդդի այդ կետերից մեկը մաքրելիս հոսանքահարվելու հետևանքով 2 մարդ է մահացել:

Վարչությունում նշում են, որ ընկերությունը արտադրությունում անվտանգության և առողջության պահպանման հարցում 6 լուրջ խախտում է արել, ինչը ողբերգության է հանգեցրել, և առաջարկել է տուգանել 254 հազար դոլարով:

Խախտումների թվում են եղել պարբերաբար իրականացվող ստուգումների բացակայությունը և աշխատանքային պայմանների վտանգավորության աստիճանի գնահատումը, իսկ սննդի ցանցի ներքին կանոնները չէին համապատասխանում տվյալ տարածքը մաքրելու անվտանգության նորմերին: