Ռուսաստանը սպառազինման է ներկայացրել «Ավանգարդ» գերձայնային հրթիռների համակարգը

23:13 • 27.12.19

Ռուսաստանում սպառազինման է հանձնվել «Ավանգարդ» գերձայնային հրթիռների առաջին համակարգը: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հրթիռների տեղակայման վայրը չի նշվում, թեև պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ նորագույն զինատեսակը տեղակայվելու է Ուրալում:  

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միջուկային ներուժ ունեցող հրթիռները կարող են տեղաշարժվել ձայնի արագությունից ավելի քան 20 անգամ արագ՝ Ռուսաստանին առաջատար դարձնելով ողջ աշխարհում:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաստատել է, որ «Ավանգարդ» գերձայնային հրթիռը սպառազինման է հանձնվել դեկտեմբերի 27-ին: