ԱՄՆ-ում գոլֆի ակումբներից մեկի տարածքում ստրուկների գերեզմանոց է հայտնաբերվել

14:57 • 27.12.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի գոլֆի ակումբներից մեկի տարածքում ստրուկների հսկայական գերեզմանոց է հայտնաբերվել, հայտնում է The Guardian պարբերականը:

Միացյալ Նահանգներում Քաղաքացիական պատերազմից առաջ ներկայիս գոլֆի ակումբի տարածքում մեծահարուստ ընտանիքներ են բնակվել, որոնք ստրուկներ են պահել: Պլանտացիաներից մեկում մոտ հարյուր տարի առաջ գոլֆ խաղալու համար խաղադաշտ են կառուցել: Այսքան ժամանակ անց միայն մեր օրերում է հաջողվել պլանտացիաներում ապրած և աշխատած ստրուկների մոտ 40 գերեզման հայտնաբերել:

Հնագետները նշում են, որ այդ գերեզանները այսքան ժամանակ չհայտնաբերելու պատճառն այն է եղել, որ տեղում գոլֆի խաղադաշտն է եղել: Գիտնականները նաև ընդգծել են, որ հարյուր տարի առաջ գերեզմաններն առանց պեղումների գտնելու համար անհրաժեշտ սարքավորումներ չեն եղել:

Տեղի իշխանություններն աջակցել են ակտիվիստների նախաձեռնությանը և որոշել են հնարավորինս շատ խթանել նման գերեզմանների հայտնաբերմանը` մահացածների հիշատակը հարգելու նպատակով: