Շվեդիայի թագավորն իր թոռներից 5-ին զրկել է արքայական տիտղոսից

00:38 • 27.12.19

Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավը իր 5 թռներին զրկել է թագավորական տիտղոսներից: Իր որոշումն արքան հիմնավորել է սուրբծննդյան ելույթի ժամանակ: 

Ժողովրդին ուղղված իր խոսքում Կառլ Գուստավն ասել է, որ Սուրբ Ծնունդը «խորհելու ժամանակ է»: Այդ խորհրդածությունները վերաբերել են նաև «թագավորական տանը»: Նա հայտարարել է, թե ովքեր են ապագայում իր ընտանիքից հանդես գալու որպես Շվեդիայի ներկայացուցիչներ: Արդյունքում արքայի 5 թռները զրկվել են իրենց տիտղոսներից:

«Հուսով եմ՝ օգտակար կլինի, երբ ի վերջո իր թոռներն իրենք ընտրեն իրենց ապագան: Մեր ընտանիքում 1-ից 7 տարեկան 7 փոքրիկ թոռնիկ կա: Ոչ միշտ է խաղաղ և հանգիստ, սակայն շատ ծիծաղելի է»,- Շվեդիայի թագավորի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը-ը:

Կոչումից զրկված թոռներն արքայի երկու կրտսեր երեխաների՝ արքայազն Կառլ Ֆիլիպի և իր կնոջ ու արքայադուստր Մադլենի և իր ամուսնու զավակներն են: Այսուհետ նրանց երեխաներին արգելված կլինի դիմել «Ձերդ Թագավորական Մեծություն» մակդիրով», չնայած այն հանգամանքին, որ իրենց չեն հեռացրել արքայական ընտանիքից և իրենք պահպանելու են հերցոգի և հերցոգուհու տիտղոսները:

Ապագայում թագավորի սերունդները չեն օգտվի հարկատուների միջոցներից, սակայն կշարունակեն իրականացնել արքայական տոհմի հասարակական պարտավորությունները:

«Արքայազն Ալեքսանդրը, արքայազն Գաբրիելը, արքայադուստր Լեոնորան, արքայազն Նիկոլասն ու արքայադուստր Ադրիանան կշարունակեն մնալ թագավորական ընտանիքի անդամ»,- ասել է թագավորը: