Թրամփը Ռուսաստանին, Սիրիային և Իրանին մեղադրել է Իդլիբում հազարավոր բնակիչների սպանությունների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ռուսաստանը, Սիրիան և Իրանը մասնակցություն ունեն Սիրիայի հյուսիս-արևելքի բնակչության սպանություններին: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Ռուսաստանը, Սիրիան և Իրանը սպանում են և պատրաստվում են սպանել Իդլիբի հազարավոր անմեղ բնակիչների»,- գրել է նա:
Ամերիկացի առաջնորդը այս երկրներին կոչ է արել «չանել դա»: Թրամփի կարծիքով՝ միայն Թուրքիան է քայլեր կատարում «այդ սպանդը կանխելու ուղղությամբ»:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Սիրիա կուղարկվեն նոր զինվորականներ:
Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայում կա՞ն արդյոք համապատասխան թվով ԱՄՆ զինծառայողներ, Պենտագոնի ղեկավարը նշել է. «Կարծում եմ` այո: Իսկ եթե ոչ, ապա մենք հավելյալ ուժեր կուղարկենք»:
Էսպերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն դեռ Սիրիայում առաքելություն ունի կատարելու, այն է` վերջնականապես ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:










