30 տարեկանում կյանքից հեռացել է «Գահերի խաղը» սերիալի դերասաններից Էնդրյու Դանբարը

12:08 • 28.12.19

Բելֆաստում 30 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Էնդրյու Դանբարը, որն առավել հայտնի է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալից, գրում է Metro-ն: 

Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:

Հայտնի սերիալում Դանբարը մարմնավորել է Սթարկին և Թեոն Գրեյջոյի նմանակին:  

«Ամենից շատ նրան կհիշեն իր բարի էության և վարակիչ անձնավորություն լինելու համար: Շնորհակալություն ամենի համար, որ դու արել ես մեզ համար, Էնդրյու: Մենք շատ կկարոտենք քեզ»,-իր ցավակցություններն է հայտնել դերասան Էնդի Մաքքլեյը:



 

30 տարեկանում կյանքից հեռացել է «Գահերի խաղը» սերիալի դերասաններից Էնդրյու Դանբարը