Վոլժսկիյ քաղաքում ադրբեջանական կազմակերպության կազմակերպած փառատոնում մատուցվել է նաև հայկական բաստուրմա
ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկիյ քաղաքում տեղի է ունեցել Ազգային ուտեստների նախաամանորյա փառատոնը, գրում է volgasib.ru-ն:
Ինչպես հայտնում է քաղաքային դումայի մամուլի ծառայությունը, փառատոնի կազմակերպիչն է եղել ադրբեջանական սփյուռքի «Դոստլուգ-Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, որը դրամաշնորհ է շահել միջոցառման անցկացման ահմար:
Նշվում է, որ տոնը միավորել է ազգային համայնքների ու կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչների:
Փառատոնի ընթացքում ներկայացվել են տարբեր խոհանոցների` այդ թվում հայկական խոհանոցի ուտեստներ: Ուտեստները փառատոնի հյուրերին են մատուցել խոհարարների համազգեստով կամավորները: 20 սեղանի դրված են եղել ղազախական բաուրսակներ, վրացական խաչապուրիներ, հայկական բաստուրմա, թաթարական չակ-չակ և այլ ուտեստներ, գրում է volgasib.ru-ն:











