Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով. Bloomberg

18:04 • 28.12.19

Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով, հայտնում է Bloomberg ամսագիրը:

Համաձայն տարեկան «միլիարդատերերի ցուցանիշի» (Bloomberg Billionaires Index)` նրանց ունեցվածքն ընդհանուր գնահատվում է 5,9 տրիլիոն դոլար:

Այս տարվա առաջատարը LVMH ֆրանսիական հասարակական ընկերության (Moet Hennessy - Louis Vuitton) ղեկավար Բեռնար Առնոն էր, որին է պատկանում նաև Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշները:

Bloomberg ամսագրի տեղեկությունների համաձայն` նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 36,5 միլիարդ դոլարով: Միևնույն ժամանակ Բեռնարը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը:  

Առաջվա պես առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Amazon ամերիկյան ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը` չնայած ամուսնալուծության գործընթացում 9 միլիարդ կորցնելուն:

Այս շաբաթ առցանց ռեթեյլերի բաժնետոմսերը թանկացել են ընկերության կողմից տոնական օրերին իրականացված ռեկորդային վաճառքի շնորհիվ: