ԱՄՆ-ում ավիաշինական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Քանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում` Beechcraft ավիաշինական գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Միջադեպի հետևանքով գործարանի տանիքի մի մասը փլուզվել է:
Պայթյունի պատճառ է դարձել արտադրական գծում արտահոսքը, որով գործարան էր հասնում հեղուկ ազոտը: Այս արտահոսքը հաջողվել է վերացնել, սակայն այն հանգեցրել է հեղուկ ազոտով մեծ կոնտեյներում պայթյունի:
Սեջուիկ շրջանի բժշկական ծառայության ղեկավար Ջոն Գալահերը հայտնել է, որ միջադեպից հետո 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս 4-ին օգնություն են ցուցաբերել տեղում: Տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ գործարանի աշխատակիցների մեծ մասը սուրբծննդյան տոների կապակցությամբ արձակուրդ է մեկնել:













