Այս փաստաթղթով հաստատվում է՝ քաղաքապետի 1-ին տեղակալ Հրաչյա Սարգսյանը չի նշանակել Հայկ Սարգսյանին քաղաքապետի ԺՊ, վերջինիս ստորագրած ակտերն առ ոչինչ են․ Դ․ Խաժակյանը նոր փաստաթուղթ ներկայացրեց ՀՔԾ

15:00 • 28.12.19

Դավիթ Խաժակյանը ՀՔԾ–ում է, որտեղ ներկայացնում է պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ։

Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում, ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար: Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»։