Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 100 հա տարածք

09:16 • 28.12.19

Դեկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 70 հա, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 2500 քմ,

Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 30 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: