Մոսկվայում հայտնաբերել են կես տարի փողոցում ընկած դիակ

23:51 • 28.12.19

Մոսկվայի Վորոնեժյան փողոցում հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դիակ: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:

Դիակը գտնվել է կմախքացած վիճակում: Ենթադրվում է, որ տղամարդը մահացել է այս տարվա մայիսին կամ հունիսին:  Դիակը ընկած է եղել ավտոտնակների հարևանությամբ:

Մահվան հանգամանքները այս պահին ճշտվում են: