ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ հնչած կրակոցներից առնվազն 2 մարդ է զոհվել, 6-ը` վիրավորվել
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած կրակոցներից առնվազն երկու մարդ է զոհվել, վեց մարդ` վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով շրջանի շերիֆ Հարիս էդ Գոնսալեսի հայտարարությանը:
Նախնական տվյալներով ՝ մի քանի տղամարդ տեսահոլովակ նկարահանելիս է եղել, երբ կրակոցներ են սկսվել: Ենթադրվում է, որ կրակը բացել են մեքենաներով անցնող անհայտ անձինք:
«Լատինամերիկացիների խումբը (20 տարեկան) տեսահոլովակ նկարահանելիս է եղել, երբ անհայտ անձինք մեքենայով անցել են խմբի կողքով ու կրակ բացել նրանց ուղղությամբ»,- հայտնել է շերիֆը Twitter սոցիալական կայքի իր էջում:
Update: we now believe the number of gunshot victims to be at least 8. A group of Hispanic males (in their 20s) were filming a music video in the parking lot when unknown suspects possibly drove by and opened fire on the group. #HouNews https://t.co/f0AtkS4Ayf
— Ed Gonzalez (@SheriffEd_HCSO) December 28, 2019










