Ստալինի գողացված լիմուզինը գնահատվել է 2,5 միլիոն եվրո

20:54 • 28.12.19

Ստալինի՝ Ռուսաստանի մայրաքաղաքում գողացված  ЗИС-115 լիմուզինը գնահատվել է 2,5 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ մեքենայի տերը ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ՝ Ուկրաինայում: Նա ուկրաինացի գործարար Ռուսլան Տարպանի աշխատակազմի ղեկավարն է:

Ավելի վաղ մեքենան գողացել էին 6 անձինք, որոնք այն տեղաշարժել  էին էվակուատորի միջոցով:

ЗИС-115-ը խորհրդային բարձրակարգ զրահապատ մեքենա է: Արտադրվել է մի քանի շարքով՝ 1949-ից 1955 թվականներին Ստալինի անվան ավտոմոբիլային գործարանում:  Արտադրվել է ընդամենը 56 օրինակ: Մեքենան նախատեսված է եղել ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավարության, առաջնահերթ՝ Իոսիֆ Ստալինի համար: